«Khan Academy Kids»-ը կրթական անվճար ծրագիր է, որը նախատեսված է 2-8 տարեկան երեխաներին գրել, կարդալ, մաթեմատիկա սովորեցնելու, միաժամանակ նրանց սոցիալական զարգացումն ապահովելու համար։
Ծրագիրն առայժմ հասանելի է միայն անգլերենով։ Այն ներառում է հազարավոր խաղեր 1-2 տարեկան երեխաների, նախադպրոցականների և ազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրերով գործող մանկապարտեզներում սովորողների համար։
Օգտվիր հավելվածից երեխաներին տառեր, թվեր, պատկերներ, գույներ ու սոցիալական հմտություններ սովորեցնող զվարճալի խաղեր գտնելու համար։ «Khan Academy Kids»-ի կենդանիների գույնզգույն կերպարները կուղղորդեն երեխաներին իրենց կրթական ճանապարհին՝ խրախուսելով սովորելն ու ստեղծագործ միտքը։
«Khan Academy Kids» հավելվածով աշխատանքը սկսելու համար հետևիր այս քայլերին.
- Հավելվածից օգտվելու համար հարկավոր է սմարթֆոն կամ պլանշետ՝ համացանցին միանալու հնարավորությամբ, և էլ. հասցե։ Էլ. փոստի հաշիվը պահանջվում է, որպեսզի օգտատերերը չկորցնեն իրենց առաջընթացի տվյալները հավելվածը ջնջելու կամ մեկ այլ սարքով պարապելու դեպքում, իսկ համացանցին միանալու հնարավորությունը պետք է, որպեսզի օգտատերերին հասանելի լինեն հավելվածում առկա ուսումնական բոլոր նյութերը։
- Կարող ես անվճար ներբեռնել «Khan Academy Kids» հավելվածը «iTunes»-ի, «Google Play»-ի կամ «Amazon»-ի հավելվածների պաշարներից։
- Բացիր «Khan Academy Kids»-ի հավելվածը:
- Սեղմիր «Գրանցվել» կոճակը:
- Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն և սեղմիր «Հաջորդը»:
- Էլ. փոստիդ հասցեն հաստատելու համար «welcome@khanacademykids.org» հասցեից նամակ կստանաս:
- Բացիր «welcome@khanacademykids.org» հասցեից ստացած էլ. նամակը և սեղմիր «Հաստատել էլ. փոստի հասցեն» կոճակը։
- Նորից բացիր հավելվածը և սեղմիր «Հաջորդը» կոճակը՝ հաշիվ բացելու համար:
- Երեխայիդ անունը, տարիքն ու ավատարը ներմուծելուց հետո կարող ես ուսումնասիրել հավելվածը և սկսել խաղալ:
Սեղմիր կանաչ կոճակը՝ Կրթական ուղին սկսելու համար
Գլխավոր էջում սեղմիր մեծ կանաչ սլաքը՝ կրթական անհատականացված ծրագիրը սկսելու համար։ Լսիր ու սովորիր Քոդիի հետ: Նա մեր ուղեկցող հերոսն է, որ միշտ պատրաստ է օգնել։ Երեխաները կարող են սեղմել Քոդիի կերպարին՝ վարժության հրահանգները նորից լսելու համար։
Կրթական ծրագիրը հարմարեցվում է երեխայի առաջընթացին և, ըստ այդ առաջընթացի, տարբեր տեսակի դասեր է առաջարկում։ Վարժությունների խմբերը դասակարգված են ըստ տարիքի և բաշխվում են 5-20 րոպեանոց մասերի՝ կախված երեխայի տարիքից ու նրա գիտելիքների մակարդակից։
Սեղմիր մանուշակագույն գիրքը՝ գրադարան մտնելու համար
Երեխաները կարող են այցելել գրադարան և հազարավոր մանկական գրքերից, տեսանյութերից ու վարժություններից ընտրություն կատարել։ Գրադարանը կարող ես գտնել՝ սեղմելով Գլխավոր էջի վերին ձախ անկյունի մանուշակագույն գիրքը։
Գրքեր
Բացիր «Khan Academy Kids» գրադարանի գրքերի ներդիրը՝ մանկական գրքերի ողջ տեսականին ուսումնասիրելու համար։ Գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրքերի ցանկից ընտրիր գրքեր, որոնք կարող ես կարդալ երեխայիդ հետ միասին։ Երկու տարբերակ կա՝ «Կարդա ինձ համար» և «Ես ինքս կկարդամ», որպեսզի լսես կամ ինքնուրույն կարդաս։
Տեսանյութեր
Ուսումնասիրիր տեսանյութերի ցանկը՝ երգելու ու քո սիրելի երգերի տակ պարելու համար։ Կարող ես սկսել դասականներից, ինչպես օրինակ՝ «Գլուխ, ուսեր, ծնկներ ու մատներ» (Head, Shoulders, Knees and Toes), «Երբ ուրախ ես և գիտես դա» (Happy and You Know It) կամ «Փոքրիկ շնաձուկ» (Baby Shark) երգերից, որոնք կարող ես գտնել «Չափազանց պարզ երգեր» բաժնում։ Ինչպես Քոդին է ասում՝ «Շարժվելու ժամանակն է»։ Երգերի մեր գրադարանը խրախուսում է ծնողներին սարքերը վայր դնել ու պարել։
Ստեղծագործիր
Խրախուսիր երեխայիդ ստեղծագործ լինել՝ նկարել, գունավորել ու պատմություններ պատմել։ Գրադարանից բացիր «Ստեղծագործել» ներդիրը և ձևավորելու համար հետնապատկեր ընտրիր։ Գույներ, տիպեր ու որևէ իմաստալից տեքստ, հետո էլ ինքդ քեզ ձայնագրիր այդ պատմությունը պատմելիս։
ABC
Տառեր, հնչյուններ ու բառեր սովորիր Օլլո փղիկի հետ։ Գրադարանից բացիր «ABC» ներդիրը՝ մեծատառերի, փոքրատառերի ու հնչյունների վերաբերյալ դասեր գտնելու համար։
123
Պատրա՞ստ ես հաշվել։ Արի Պեկ ծիտիկի հետ միասին հաշվենք։ Գրադարանից բացիր «123» ներդիրը՝ առարկաներ հաշվելու, թվերը համեմատելու, խմբավորելու, գումարելու ու հանելու վերաբերյալ վարժություններ գտնելու համար։
Ընթերցանություն
Ռեյան՝ կարմիր պանդան, կարդալ շատ է սիրում։ Բացիր «Khan Academy Kids»-ի «Ընթերցանություն և գրքեր» ներդիրը՝ մանկական պատմությունների հավաքածուն ուսումնասիրելու համար։
Logic +
Սենդին «Khan Academy Kids»-ի դինգոն (ավստրալիական վայրի շուն) է, ով նախշերի, գույների ու պատկերների գիտակ է: Գրադարանից բացիր Սենդիի «Logic+» ներդիրը՝ գունային խմբերի, հիշողության, ճկուն մտածողության, պատկերների ճանաչման ու չափերի համեմատության վերաբերյալ վարժություններ գտնելու համար։ Խրախուսիր սոցիալական հմտությունները սոցիալական զարգացման բաժնի օգնությամբ։ Այնտեղ կարող ես գտնել երգեր, դասեր ու խաղեր՝ ունեցածը կիսելու, օգնելու, դիմային արտահայտությունների, վարվելակերպի ու զգացմունքների մասին։
Սեղմիր կենդանիների նկարների վրա և խաղա գլխարկներով, բզեզներով ու խաղալիքներով
Այցելիր «Khan Academy Kids»-ի բոլոր հերոսներին՝ գլխավոր էջում նրանց կողքի կոճակը սեղմելով։ Շրջիր սենյակներում, խաղալիքներով խաղա ու տես, թե ինչպես է նրանց հավաքածուն մեծանում՝ երեխաների սովորելուն զուգընթաց։
- Ընտրիր Օլլո փղիկին՝ խաղալիքներով խաղալու համար։
- Ընտրիր Ռեյա կարմիր պանդային՝ նրա բզեզների հավաքածուն ուսումնասիրելու համար։
- Ընտրիր Պեկ ծիտիկին՝ նրա զգեստապահարանում հագուստ փորձելու համար։
- Ընտրիր Սենդի դինգոյին՝ նրա երաժշտական գործիքներով նվագելու համար։
- Ընտրիր Քոդի արջին՝ նրա գունավոր գլխարկների տեսականին փորձելու համար։
Եթե հավելվածի վերաբերյալ հարցեր ունես, գրիր մեր էլ. փոստին. մենք պատրաստ ենք օգնել քեզ. khankids@khanacademy.org.
Comments
0 comments
Article is closed for comments.